fbpx
Քաղաքականություն

Ռուսական կողմը շարունակում է աշխատել հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

«Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Վստահ ենք, որ այդ բորբոքիչ հարցերի շուտափույթ և վերջնական կարգավորումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է նա:

Զայցևը շեշտել է, որ Մոսկվան այդ հարցով իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով։

«Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է տվյալ եռակողմ համաձայնագրերից բխող առաջադրանքների իրագործմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ