Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական պարգևներ և կոչումներ շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է politeca.net կայքը:
«Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանն է արժանացել Զապորոժիե քաղաքի համար 6 հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ-ուսուցիչ Լավրենտի Մայլամյանը:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մայլամյանը Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահն է:
Մայլամյանի 6 սան մասնակցել է աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններին: