Հայ մարզիչը Զելենսկու հատուկ մրցանակին է արժանացել

Ամենադիտվածներ

Ղազախստանի կառավարությունը նախատեսում է ընտրությունների համար տրամադրել 25 միլիոն դոլա

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական պարգևներ և կոչումներ շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է politeca.net կայքը:

«Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանն է արժանացել Զապորոժիե քաղաքի համար 6 հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ-ուսուցիչ Լավրենտի Մայլամյանը:

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մայլամյանը Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահն է:

Մայլամյանի 6 սան մասնակցել է աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ