fbpx
Սպորտ

Հայ պատանիները մեդալակիր են դարձել կարատեի Եվրոպայի առաջնությունում

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացված Կիոկուշին Կարատեի 2-րդ KWU Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի Ազգային ֆեդերացիայի հավաքականը:

Հայ պատանիները 4 մեդալ են նվաճել: 14-15 տարեկանների` 45 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Արեն Կարապետյանը: Անգելինա Աղասյանը, Արամ Միքայելյանը և Դավիթ Պապայանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Նշենք` մրցաշարին 26 երկրի` 12-ից 17 տարեկան 400-ից ավելի մարզիկ է մասնակցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ