Ռուսաստանի Կազան քաղաքում ընթանում են ԱՊՀ առաջին խաղերը, որոնցում Հայաստանը ներակայցված է 54 մարզիկով։
Երեկ մենք ներկայացուցիչներ ենք ունեցել կարատեում, բադմինտոնում և սեղանի թենիսում։
Կարատե մարզաձևում բրոնզե մեդալ նվաճել Հայաստանը ներկայացնող Գևորգ Նիկողոսյանը՝ 60 կիլոգրամ քաշային կարգում։
Հայաստանը ներկայացնող մնացած մարզիկները երեկ մեդալներ չեն նվաճել։
Այսպիսով, Նիկողոսյանի մեդալը Հայաստանի համար 13-րդն էր ԱՊՀ խաղերում։
Մեր 54 մարզիկներից իր ելույթները չի սկսել միայն գեղարվեստական մարմնամարզուհի Միլենա Ասրիյանը։

