Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը շարունակվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ էր հասել Բուլղարիան ներկայացնող հայազգի Էդմոնդ Նազարյանը։ Նրա մրցակիցը ադրբեջանցի Ազիզլին էր, որը 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց Ռուդիկ Մկրտչյանին:
Ազիզլին առաջին մրցափուլում հաղթում էր 5-0 հաշվով, բայց երկրորդում Նազարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ:
Նշենք, որ Էդմոնդ Նազարյանը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: