fbpx
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Բուլղարիայի հետ կմրցի նոյեմբերին

ՈւԵՖԱ-ն հաստատել է ՈւԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Ֆեդերացիայից հիշեցնում են, որ դեռևս փետրվարի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ:

Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կկայանան 2020 թ. նոյեմբերին:

Առաջին հանդիպումը կկայանա Բուլղարիայում՝ նոյեմբերի 5-ին, պատասխանը՝ նոյեմբերի 11-ին՝ Հայաստանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ