fbpx
Ժամանց

Հայաստանը չի մասնակցի Եվրատեսիլ 2021-ին

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այս մասին հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:

«Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Մրցույթի կայքի հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Մարտին Օսթերդալը նշել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը զղջում է, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է չմասնակցել այս տրվա մրցույթին։ «Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լավ արդյունքներ է գրացնել և մշտապես որակյալ կատարումներ է ներկայացրել բեմում։ Մենք հասկանում ենք չմասնակցելու պատճառները և Ռոտերդամում կկատորենք նրանց աշխատասեր ու պրոֆեսիոնալ պատըվիրակությանը։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2022թ.-ին»։

«Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին կմասնակից 40 երկիր՝ մրցելով երկու կիսաեզարփակիչների (մայիսի 18 և 20) և եզրափակչի ընթացքում (մայիս 22)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ