ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, քանր որ դա ՀԱՊԿ պարտավորությունն է, նշել է, որ Հայաստանը սույն թվականի սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը:
Հարցին՝ Հայաստանը կրկին կդիմի՞ ՀԱՊԿ-ին, Ռուբինյանը պատասխանել է՝ գործընթացը շարունակվում է:
Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է խաթարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացումը, բազմաթիվ դրույթներ արդեն չի կատարել, մյուսները փորձում է չկատարել, այդ թվում` ապաշրջափակման դրույթը:
«Ադրբեջանը նաև մարտահրավեր է նետում տարածաշրջանային կայունությանը` այստեղից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է նա:
Այս մասին տեղեկանում ենք 1Lurer.am-ից: