fbpx
Քաղաքականություն

Իրանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և ընտրված ուժերին

ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների բարեհաջող անցկացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և ընտրված ուժերին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

«ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթանակած ուժերին Հայաստանի զարգացման, ներքին կայունության հաստատման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում:
Հաշվի առնելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևան երկրների կարևորությունը՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նշանակությունը և վստահություն հայտնել, որ նոր խորհրդարանի և կառավարության ձևավորմամբ էլ ավելի կընդլայնվեն և կզարգանան երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ