ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի անօդաչու ավիացիայի կիրառման հարցերով համակարգող խորհրդի հերթական նիստը:
Այդ առիթով Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների ԶՈւ ներկայացուցիչները։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։