«Ալաշկերտ-2»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ և 5:2 հաշվով հաղթանակ է տարել:
Հատկանշական է, որ առաջին խաղակեսն ավարտվել է ալաշկերտցիների հաղթանակով` 2:1, գրում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Դուբլի հեղինակ է դարձել Ախմեդ Ջինդոյանը:
Նշվում է, որ երկրորդ խաղակեսում «Ալաշկերտ-2»-ի մարզչական շտաբը մի շարք փոփոխություններ և փորձարկումներ է կատարել:
Հաղորդում է armsport.am-ը։
