Մարտի 11 –ի լուսադեմին Երևանից Լոնդոն կմեկնի Հայաստանի բռնցքամարտի հավաքականը: Այնտեղ մարտի 13 –ին կմեկնարկի բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը:
Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը և նրա օգնական Ռոբերտ Պետրոսյանը ռինգ կուղեկցեն հետևյալ մարզիկներին. Կորյուն Սողոմոնյան / 52կգ /, Արթուր Բազեյան / 57կգ /, Հովհաննես Բաչկով / 63կգ /, Գուրգեն Մադոյան ( / 69կգ /, Արման Դարչինյան / 75կգ /, Գոռ Ներսիսյան / 81կգ /, Նարեկ Մանասյան / 91կգ /, Գուրգեն Հովհաննիսյան / +91կգ), Անուշ Գրիգորյան / 51կգ), Անի Հովսեփյան / 69կգ /:
Պատվիրակության կազմում են նաև բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը / ղեկավար /, փոխնախագահ Սամվել Գասպարյանը, թիմի բժիշկ, անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Համլետ Բեգոյանը և բժիշկ – մերսող Հարություն Պռազյանը:
Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։