fbpx
Սպորտ

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Հունաստանի ընտրանուց

Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում 0։1 հաշվով պարտություն կրեց Հունաստանի ընտրանուց:

Առաջին խաղակեսն անցավ հույների տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ։ Ամբողջ խաղակեսի ընթացքում մեր ազգային ընտրանին չկարողացավ ստեղծել իրական գոլային պահ, իսկ հյուրերը կարողացան գոլով ավարտել իրենց գրոհներից մեկը։ Խաղ հաշիվը 35-րդ րոպեին բացեց Դիմիտրիս Լիմնիոսը։

Երկրորդ խաղակեսը ևս անցավ Հունաստանի ընտրանու առավելությամբ։ Դրվագներից մի քանիսում Արամ Հայրապետյանին հաջողվեց հետ մղել հույների հարվածները։ 61-րդ րոպեին փոխարինման մտած Արթուր Սարկիսովը գնդակն ուղարկեց Հունաստանի հավաքականի դարպասը, սակայն գոլ չգրանցվեց, քանի որ եզրային մրցավարը արձանագրել էր խաղից դուրս վիճակ։

Հիշեցնենք, որ խաղը վնասվածքների պատճառով բաց էին թողնում հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Կառլեն Մկրտչյանը, իսկ Վարազդատ Հարոյանը որակազրկված էր։

Այս պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը J խմբի մրցաշարային աղյուսակում 10 միավորով 4-րդ հորիզոնականում է։

Նոյեմբերի 18-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում կհյուրընկալվի Իտալիային։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ