Քաղաքականություն
10:40 17/12/2019

Հայաստանից թող գնան վախկոտ անդրանիկ քոչարյանները․ Ռուբեն Հայրաետյան

Նա դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյանին, չթվարկեմ, դուք ասեք՝ որ թիմում է եղել ինքը։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին:

«Ես իրեն չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ և Անդոյին ուզում եմ մի բան ասել, որ ինչպես կասեր իր տերը՝ «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ», պետք չէր այդքան շուտ ցույց տալ քո դեմքը: Ես անձնական վիրավորանք չեմ հասցնում, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է, և ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել: Ես այսօր իրեն պատասխանում եմ մի պարզ պատճառով, որ ինքը վախկոտ է ու ինքը կանչելու է լեգենդար գեներալ Խաչատուրովին կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին,այդ վախկոտը»,-ասել է Հայրապետյանը։

Նա ընդգծել է, որ եթե իմանար, որ Անդրանիկ Քոչարյանն այդպես վախկոտ է, իր անունը չէր էլ տա։

«Ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու՝ լավություն է ուզեցել անի: Բայց ես հասկացա, որ «ամեն ձևով փախի Հայաստանից», նա այդ տեխնոլոգիայի մասնագետ է»,-ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ Անդրանիկ Քոչարյանը երբեք որևէ թիմի անդամ չի եղել:

«Հիշեք՝ ով է եղել իր կենսագրության մեջ: Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյանին, չթվարկեմ, դուք ասեք՝ որ թիմում է ինքը եղել: Ես 15 տարի է՝ Հանրապետականում եմ ու հպարտանում եմ, իսկ ինքը ճամբարափոխ է եղել: Մտածում են՝ «Իմ քայլի» հետ ինքը կարող է թիմի անդամ լինել»,-ասել է ՀՖՖ նախկին նախագահը:

Ռուբեն Հայրապետյանը չի հրապարակել այն անձի անունը, որն իրեն փոխանցել էր՝ հեռանալ երկրից, և նորից շեշտել է, որ չի պատրաստվում հեռանալ երկրից։

«Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկ քոչարյանները»,-շեշտել է նա:

Նշենք, որ օրեր առաջ իր Ռուբեն Հայրապետյանը սկանդալային հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն միջնորդավորված հորդորել է հեռանալ երկրից, քանի որ ձերբակալելու հրաման կա: Անդրանիկ Քոչարյանն էլ, ի պատասխան այս հայտարության, ասել էր, որ ինքը «չի պատրաստվում ամեն շան հաչոցի պատասխանել»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ