fbpx
Քաղաքականություն

Հայաստանից ՌԴ է վերադարձել ևս 106 քաղաքացի

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթով հուլիսի 26-ին ՌԴ է վերադարձել ևս 106 քաղաքացիներ։

«Դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու ծրագիր։ Անհրաժեշտ համաձայնություններ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ:

Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 26-ին նշված չվերթով տուն են կարողացել վերադառնալ ևս 106 ռուսաստանցիներ։

Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքների շրջանակներում Հայաստանից վերադարձել է 2822 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/3484758241568188/?type=3&theater

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ