fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ն անհանգստացած է իրավիճակով, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են․ Մատվիենկո

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ դիմումներ է ստացել Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահներից։

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Մատվիենկոն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակով, քանի որ և Հայաստանը, և Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են։

Մատվիենկոն ասել է, որ այժմ գլխավորը ոչ թե պատասխանատուներին փնտրելն է, այլ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելը։

«Կանենք ամեն ինչ, որ կագնեցնենք լարվածության սրացումը և ռազմական գործողությունները», – ավելացրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ