fbpx
Հասարակություն

Հայաստանում աղքատների կեսն իրեն աղքատ չի համարում


«Հետքը » գրում է՝
«Պարզվում է՝ Հայաստանում  վիճակագրորեն սահմանված չափանիշներով աղքատ համարվող քաղաքացիներիուղիղ կեսն իրեն բոլորովին էլ աղքատ չի համարում։ Եթե 2017 թվականին պաշտոնական տվյալներով աղքատէ Հայաստանի բնակչության 25.7%-ը, ապա ըստ քաղաքացիների սուբյեկտիվ գնահատականների՝ իրենաղքատ է համարում բնակչության ընդամենը 13.1%-ը։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, ըստ Վիճակագրական կոմիտեի, 2017 թվականին աղքատության մակարդակըՀայաստանում կազմել է 25.7%: Սա նշանակում է, որ աղքատ է համարվում երկրի ամեն չորրորդ բնակիչը։Նշված 25.7%-ից 1.4%-ը ծայրահեղ աղքատներն են։

Աղքատությունը բազմաբնույթ է։ Այն կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ մոտեցումներով: Վիճկոմիտեին այն չափում է ըստ սպառման և հետևյալ սկզբունքով՝ աղքատ է համավում այն քաղաքացին, ումամսական սպառումը 41 612 դրամից ցածր է։ Իսկ ծայրահեղ աղքատ է նա, ով ամսական սպառում է 24 269 դրամից քիչ։ Սպառումը ներառում է սննդի, ծառայությունների վճարները, կոմունալները և այլն։

Վիճկոմիտեն սրան զուգահեռ նաև հետազոտություն է անցկացրել, որի շրջանակներում ուսումնասիրվել էմարդկանց կարծիքը իրենց բարեկեցության վերաբերյալ։ Այսինքն՝ քաղաքացուն հարցրել են՝ ինքն իրենաղքատ համարու՞մ է, թե՞ ոչ։

Եվ պարզվել է, որ հարցվածների միայն 13.1%-ն է իրեն համարել աղքատ, որից՝ 1.1%-ը կարծիքով ինքը ծայրահեղ աղքատ է։ 41.8%-ը իրեն աղքատ չի համարվում, բայց գտնում է, որ իր կենսամակարդակը միջինիցցածր է։ Ճիշտ այդքան էլ կազմել է իր կենսամակարդակը միջին գնահատող քաղաքացիների տոկոսը։ Եվ միայն 3.2%-ն է կարծում, որ ապրում է միջինից բարձր կենսապայմաններով, իսկ 0.1%-ը՝ իրեն համարում է հարուստ։

Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացիների մի մասը, ում ամսական սպառումը չի գերազանցում 41 612 դրամը, չի համարում, որ ինքն աղքատ է և դա այն դեպքում, երբ վիճակագրությունը իրեն դասում է աղքատների շարքին։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների

Քաղաքացիներին նաև հարցրել, թե ամսական մեկ շնչի հաշվով որքան գումար է անհրաժեշտ լավ և շատ լավապրելու կամ գոյատևելու համար։ Միջինում ստացվել են հետևյալ արդյունքները՝ Հայաստանում շատ լավապրելու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամին հարկավոր է մոտ 873 հազար դրամ, լավ ապրելուհամար՝ 341 հազար դրամ, իսկ գոյատևելու համար՝ 93.5 հազար դրամ։

Վիճկոմիտեն «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» պարբերականը կազմելիս 2017թ. իրականացրել է 7 776 տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություններ։

Բնակարանի խնդիրն ամենատարածված հիմնահարցն է

Նշված հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի բնակչության համար այսօր ամենառաջնային խնդիրըբնակարանային հիմնահարցն է։ Տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների 29.6%-իգնահատմամբ, բնակարանային հիմնահարցը համարվում է ամենակարևոր հիմնախնդիր: Հարցվողների26.1%-ի համար ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2017 թվականին կարևոր հարցերից մեկը ոչպարենային առաջնային կարիքներից բավարարվածությունն է: Տնային տնտեսությունների 10.1% անդամներիհամար ամենաառաջնային խնդիր է առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունիցզուրկ լինելնը: Սննդի ապահովման հարցն առաջնային խնդիր է համարել 10.3%-ը։ Հարցվողների 3.3%-ը որպեսառաջնային խնդիր նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 20.6%-ընշել է այլ առաջնային խնդիրներ:

«Ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով»

Բնակչության մի զգալի հատված էլ համարում է, որ իր կյանքի որակը բարձրացնելու հարցում իրենից ոչինչկախված չէ և կառավարությունը պետք է «գործի անցնի»։

Այսպես, 2017թ. հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենցակնկալիքների վերաբերյալ 16 և բարձր տարիքի քաղաքացիների 31.7%-ը պատասխանել է՝ «ինձնից ոչինչկախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով»։ 23.7%-ը պլաններչունի, 16.1%-ը փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում։ Բնակչության մի մասն էլ խնդրի լուծմանճանապարհները չի գտնում. հարցվածների 9.3%-ը պատասխանել է «չգիտեմ ինչպես դուրս գալ այսիրավիճակից»։ 8%-ի կենսամակարդակն էլ իր համար ընդունելի է։ 4.4%-ը պատասխանել է, որ սպասումներչունի ընդհանրապես և ստիպված եմ հեռանալ Հայաստանից։ 4.3%-ն էլ փնտրում է եկամտաբեր աշխատանքՀայաստանից դուրս: Հարցվածների 1.9%-ը նշել է ,որ ցանկանում է սկսել սեփական գործ Հայաստանում, իսկՀայաստանից դուրս սեփական գործ ուզում է սկսել միայն 0.6%-ը:

Քաղաքացիների մի մասը լավատես է եկող սերնդի կենսամակարդակի հարցում, մի մասը՝ վատատես։ Ըստվիճկոմիտեի՝ հարցվածների 31.9%-ի կարծիքով նոր սերունդն ավելի լավ կապրի։ Վատատես է 27.2%-ը, որոնքկարծում են, որ նոր սերունդն ավելի վատ կապրի։ 14.2%-ի կարծիքով էլ նրանք կապրեն նույն ձևով։ Իսկհարցվածների 26.7 %-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին» :

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ