fbpx
Առողջապահություն

Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում գրանցվել է H1N1 գրիպի 10 դեպք

news.am-ը գրում է՝

Հայաստանում վերջին 2 շաբաթներին գրանցվել է H1N1-ի 10 դեպք, որը ժողովուրդը «խոզի գրիպ» է անվանում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում այս պահին այս վիրուսի բարդություններով հիվանդներ չկան. H1N1-ով հիվանդների մեծամասնությունը երեխաներ են, որոնք, սակայն, հիվանդությունը բավականին թեթև են տարել եւ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել:

Մասնագետը նշեց, որ А H1N1-ից բացի, հիմա Հայաստանում գրանցվում են նաև այլ վիրուսներ. հիմնականում ՍՇՎ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռեսպիրատոր-սինտիցիալ վիրուսներ և այլն: Դրանք հանդիպում են բոլոր տարիքի մարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից անցկացվող ամենօրյա մոնիթորինգի տվյալներով՝ հիմա շարունակում է աճել գրիպով և ՍՇՎ-ով հիվանդացությունը, քանի որ այս հիվանդությունների սեզոնը բարձրակետին է:

Անցյալ տարի նույն ժամանակահատվածի համեմատ՝ այժմ հիվանդացությունը մոտ 1,4 անգամ բարձր է: Սակայն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունը 2 անգամ ցածր է:

Հիշեցնենք, որ H1N1- ը A- ի վիրուսի ենթատիպ է, որը կարող է հիվանդություն առաջացնել թե մարդկանց, թե կենդանիների մոտ: 2009 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հայտարարեց A (H1N1 / 09) գրիպի պանդեմիայի մասին, որը տևեց մինչեւ 2010 թվականը: Պանդեմիայի ընթացքում հայտնաբերվել էր առնվազն 221,829 դեպք և 1906 մահվան դեպք:

Այսօր H1N1-ն արդեն այդքան վտանգավոր չի, ինչպես 10 տարի առաջ և իրենից սովորական սեզոնային գրիպ է ներկայացնում, որից կարելի է պաշտպանվել պատվաստանյութով եւ անվտանգության կանոնների պահպանմամբ. աշխատեք չշփվել հիվանդ մարդկանց հետ, հաճախ օդափոխեք տարածքը և լվացեք ձեռքերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ