fbpx
Հայաստան

ՀՀ-ն 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում առաջինն է

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում, այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 20-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 6651:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են.

1. Հայաստան – 6651

2. Ռուսաստան – 3954

3. Իրան – 2413

4. Թուրքիա – 2212

5. Ադրբեջան – 1207

6. Վրաստան – 225

Հայտնենք, որ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (112) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է Իրանից (113) հետո, սակայն բավականին մոտեցել է հարևան երկրին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ