fbpx
Առողջապահություն

Հայաստանը ձեռք է բերելու նոր թեստեր. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց այն միջոցառումների մասին, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը:

Փոխվարչապետը մասնավորապես նշեց, որ խոսել է Էջմիածնի քաղաքապետի հետ և քաղաքապետն հայտնել է, որ քաղաքում բոլոր միջոցառումները այդ թվում՝ հարսանիքիները, նշանադրությունները և կնունքները կասեցվել են:

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ առողջապահության նախարարությունը ձեռք է բերելոի ռապիտ թեստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի 15 րոպեոում հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդկանց մոտ:

Թեստերը օգտագործվելու են օդանավակայանում և անցակետերում և ավելի արդյունավետ կդարձնեն կորոնավիրուսի հայտնաբերման աշխատանքը,- հայտնեց փոխվարչապետը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ