fbpx
Կառավարություն

Հայաստանը կարող է ԵՄ ֆինանսական աջակցության ավելացման հույս ունենալ. Սվիտալսկի

«Վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության ծրագիրն էր, և ես կարծում եմ, որ մենք կավելացնենք ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին: 2019-ին կլինի էական ավելացում այսպես կոչված հովանոցային ֆոնդի շրջանակներում: Սա քաղաքական ազդակ է, որ սա քաղաքական միջոց է, առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է երկրի առաջընթացը քաղաքական գործընթացներում»,-մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով` ԵՄ-ն բարձր է գնահատում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, և այժմ իրենք հայաստանյան գործընկերների հետ քննարկում են կոնկրետ գործողությունների պլան:

«Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն ավելի շատ կկարողանա օգտվել ԵՄ աջակցությունից: Մենք հիմա վճռորոշ ժամանակաշրջանում ենք, քանի որ ԵՄ-ն սկսել է աշխատել իր բազմամյա առաքելությունների վրա, և եթե ՀՀ-ն առաջ շարժվի բարեփոխումների ճանապարհին, ապա կարող ենք հույս ունենալ, որ նաև 2021-ից հետո կարող են լինել էական ֆինանսական ավելացումներ»,-ասել է Պյոտր Սվիտալսկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ