Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հալլեի մրցաշարից: Նշենք, որ մարզիկը ներկայացնում էր Ռուսաստանի Դաշնությունը։
Քառորդ եզրափակիչ փուլում մրցաշարի երրորդ համարը 2 սեթում պարտվեց իտալացի Մատեո Բերետինիին՝ 2-6, 6-7 (4):
Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 31 րոպե. այդ ընթացքում Խաչանովի ակտիվում գրանցվել է 3 էյս, 1 կրկնակի սխալ, իսկ նրա մրցակցի ակտիվում՝ 1 կրկնակի սխալ, 2 բրեյք:
Հավելենք, որ Բերետինիի հաջորդ մրցակիցը Բելգիան ներկայացնող Դավիդ Գոֆեն- Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերև զույգի հաղթողն է լինելու:
Ուշագրավ է, որ Մատեոն այս մրցաշրջանում խոտի վրա անցկացրած 8 խաղում 8 հաղթանակ է տոնել: