Շախմատի ԵԱ. Նախավերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ֆելիք Բլոհբերգերին

Ամենադիտվածներ

Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Ռեյկյավիկում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին։

Նախավերջին տուրում առաջատարներին հետապնդող Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտվել է իտալացի Դանիելե Վոկատուրոյին ու դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Գաբուզյանն այժմ 6.5 միավոր ունի, իսկ առաջատարը 8 միավորով Անտոն Դեմչենկոն է:

Այս տուրում միակ հաղթանակը տոնել է Հայկ Մարտիրոսյանը՝ պարտության մատնելով Ֆելիք Բլոհբերգերին: Հայկն այս պահին ունի 6.5 միավոր:

Ոչ-ոքիներ են խաղացել Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Գաբրիել Սարգսյանը` միավորների քանակը հասցնելով համապատասխանաբար 6.5-ի, 5.5-ի ու 6.5-ի: Այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ