Շվեյցարիայում մեկնարկեց Բիլի շախմատային ավանդական և հանրահայտ շախմատային փառատոնը: Հիմնական մրցաշարի մեկնարկից առաջ տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 150 շախմատիստ: Արագ շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող գրոսմայտեր Միխայիլ Անտիպովը:
Հայկ Մարտիրոսյանը և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Թամիր Նաբաթին 7.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մարտիրոսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցող Մանուէլ Պետրոսյանը 6.5 միավորով գրավեց 11-րդ հորիզոնականը: