Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հիանալի խաղերով շարունակում է փայլել պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:
Հայկը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում սև խաղաքարերով հաղթեց իրանցի Ամին Տաբատաբեյին։
Հիշեցնենք, որ Հայկը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6–րդ համար Շախրիյար Մամեդյարովին:


