Իմ բոլոր որոշումներում միանշանակ միայն մի բան եմ պահում՝ համայնքի շահը. Հայկ Մարության

Հրապարակող՝

Քաղաքային նոր իշխանությունները գետնանցումների բոլոր սեփականատերերին զգուշացրել են , որ պետք է կատարել պարտավորությունները

Ամենադիտվածներ

Ապրիլի 23-ի Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով պարգևատրումներ տրամադրելու մասին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, ասաց, որ այստեղ ինքը գործում է միայն ի շահ համայնքի:

«Եթե համայնքին օգուտ է, որ լինեն պարգևավճարներ, որ այդ մարդիկ՝ նվիրումով աշխատողները, նաև ինչ-որ տեղ ֆինանսապես էլ… ասում եմ՝ ինչ-որ տեղ, քանի որ ամեն դեպքում մասնավոր հատվածում ավելի շատ գումար կաշխատեն, եթե հենց այսօր դուրս գան քաղաքապետարանից և նույն աշխատանքը կամ դրա 70 տոկոսը կատարեն: Այստեղ համայնքի շահն է, ես իմ բոլոր որոշումներում միանշանակ միայն մի բան եմ պահում՝ համայնքի շահը: Իմ բոլոր որոշումների մեջ կարմիր գծով սա է անցնում», – հավելեց քաղաքապետը:

Ամենաթարմ