fbpx
Երևան

Հայկ Մարությանն ընդունել է սփյուռքահայ գործարարներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին և սփյուռքից ժամանած մի շարք այլ ներդրողների: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Զրուցակիցները քննարկել են մայրաքաղաքում առկա ծրագրերի ընթացքը և նոր ներդրումային ծրագրերի հեռանկարները: Արծարծվել են նաև Երևանի քաղաքաշինական խնդիրներն ու զարգացման նախընտրելի ուղղությունները:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ