fbpx
Տնտեսություն

ArLeAm-ը հայկական արտադրանքը ներկայացրել է միջազգային ցուցահանդեսներում

Գյուղատնտեսական ապրանքներ, իսկ ավելի կոնկրետ՝ ծիրան և խնձոր աճեցնող ArLeAm ընկերությունը Մոկսվայում ու Սանկտ-Պետեբուրգում կայացած խոշոր ցուցահանդեսներում հանդես է եկել որպես Գլխավոր հովանավոր ու ներկայացրել է իր ապրանքանիշն և արտադրանքը։

Այս մասին օգոստոսի 6-ին Facebook-ի իր էջում գրել է ընկերությունը։

Նշվում է, որ ArLeAm-ը հաճելիորեն զարմացրել է այցելուներին իր գեղեցիկ բրենդավորմամբ և ապրանքների պրեմիում որակով, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ է հաստատել մի շարք երկրների սպառողական ցանցերի հետ։

Ասվում է, որ սեպտեմբերին էլ ընկերությունը Ստամբուլում կայանալիք CNR FOOD միջազգային ցուցահանդեսին է մասնակցելու, որտեղ լինելու է արդեն պլատինե հովանավոր։ Այդ ցուցահանդեսի ժամանակ հայկական արտադրանքը տեսանելի կլինի 117 երկրից ժամանած 50 հազարից ավելի այցելուների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ