Զինված Ուժեր

Հայկական ԱԹՍ-ները 5-8 անգամ էժան են, սակայն որակի առումով չեն զիջում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր` հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը հայտարարեց, որ հաջորդ անգամ իրենց համար ավելի դժվար կլինի հարվածել ԱԹՍ-ները:

Գեներալ-մայորը նշեց, որ հիմա երկկողմանի մրցակցություն է գնում և երբ դու մի բան ես ստեղծում, հակառակորդը փորձում է հակազդել և նույնն էլ երբ նա է մի բան ստեղծում, դու ես փորձում հակազդել:

Անդրադառնալով հայկական և իսևայելական ԱԹՍ-ների արժեքների տարբերության Դանիել Բալայանը ասաց` հայկականները 5-8 անգամ էժան են, սակայն որակի առումով չեն զիջում:

«Կգա ժամանակ, մի քիչ ավելի խաղաղ ժամանակ կլինի, ցույց կտանք, հիմա չենք կարող ցույց տալ: Որովհետև ամեն մի ինֆորմացիան ոնց որ հակառակորդի ջրաղացին ջուր լցնես»,-ընդգծեց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ