fbpx
Հասարակություն

Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն Մայր Աթոռում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Facebook-ում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել:

Մայր Աթոռը հայտնում է, որ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Պատարագի սրբազան արարողություն է տեղի ունեցել Սուրբ Գայանե վանքում:

Նրանք մասնավորապես գրել են.

«Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս առիթով խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin-ի լուսանկարը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին և նշանակությանը հայ ժողովրդի կյանքում: Գարեգին վարդապետը մասնավորապես նշեց. «Այսօր մեր ողջ Եկեղեցին՝ Հայաստանում, թե Սփյուռքում, ամբողջ հայոց ազգը հիշատակում է Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերին, որոնք ընկան հանուն իրենց հավատքի և հայրենիքի։ Դեռևս հինգերորդ դարից մեր Եկեղեցու սուրբ հայրերը մինչև այսօրվա Ամենայն Հայոց Հայրապետ իրենց պատգամներում, իրենց խոսքերում յուրաքանչյուրիս կոչ են անում միասնականության, մեկ լինելու, ազգովի համախմբվելու։ Ինչու՞։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin-ի լուսանկարը:

Ընդհանրապես, ցեղասպանության մասնագետներն ասում են, որ ցեղասպանությունները սկսվում են ռասայական կամ այլ գետնի վրա բաժանումներից։ Պատմությունն այդպես է ապացուցել։ Այլ կերպ ասելով՝ ցեղասպանությունը սկսվում է բաժանումից։ Հետևաբար, սիրելինե՛ր, մենք պետք է փորձենք գտնել այն ընդհանուր կետը, թե ինչի՛ շուրջ կամ, ավելի ճիշտ, ո՛ւմ շուրջ պետք է կարողանանք միասնական լինել։ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» պատգամը և ավետիսն ամենքիդ փոխանցելով՝ մտածում ենք, որ միանշանակ դա Քրիստոսի անձն է. անձ, որի շուրջ մեր ազգը և բոլոր քրիստոնյաները կարող են համախմբված լինել, որպեսզի երբևէ չլինի ցեղասպանություն մարդկության պատմության մեջ։

․․․Իսկապես, ցանկացած դժբախտության և դժվարության մեջ մեր ազգը կարողացել է Քրիստոսին ապավինելով հաղթահարել դրանք։ Այսօրվա մեր կյանքը դրա վառ վկայությունն է։ Օրվա խորհրդի շարականը, որ նվիրված է սուրբ նահատակներին, ասում է․ «Չփոխեցին իրենց հավատքի ադամանդյա վստահությունը անցավոր այս կյանքի փափուկ վայելքների հետ և ցորենի հատիկի պես հողի մեջ ընկնելով՝ մեկի դիմաց հարյուրապատիկ պտուղ տվեցին»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin-ի լուսանկարը:

Այո՛, իրապես, նրանք ընտրեցին Քրիստոսին աշխարհային բոլոր վայելքների դիմաց, թեպետև ընկան, բայց ուժ տվեցին մեզ այսօր ավելի ամուր լինելու մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի մեջ»:

Վերջում Հայր Գարեգինը հորդորեց ամենքին հայցել սրբադասված նահատակների բարեխոսությունն առ Աստված, որպեսզի Ամենազոր Տերը դժվարին այս կացության մեջ հայտնված հայոց ազգին պարգևի հոգու և մարմնի առողջություն, իր շնորհները հեղի ժողովրդի վրա, ամուր ու անսասան պահի հայրենի սահմանները։

Կեսօրին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, ուր բերվել էր նաև սուրբ նահատակների մասունքարանը, նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ»:

https://www.facebook.com/holyetchmiadzin/posts/10157225920366408?__xts__[0]=68.ARAZckG2t69G0VQ10MKWvrxenZZrKHCi42D28BZMkB2eeP8NQhT4ZhX0Leu_K6962Itn2P-3UcK-NxzyMUfSYcJiyuO3JvaUW6sr8t3KshHMYugdUQbmUA5FWvANDko1peEYd6rwpzWvQOmXre5Ezxu4JpgUOhY48_Tmw6cplK5CNzXoJtHsoZZS13NKLbrnsKxXLBiang505sJUBgfbhAaovuQSkZ_Ezjgaj0Bx-pR6FxA5VxjH1t44L5Sk2k9Wx0-sOT3ruf18FH4WXYluwbHlQ1MpoLCo4T8rle4ZJDBRNEpTbASECMQDwd1wUjw-YClF9LxsribyCueuwg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ