fbpx
Քաղաքականություն

Իրենց տղերքին փող տալու լավ ձևերից մեկն է․ Հայրիկյանը՝ դիտորդական առաքելություն իրականացնող կառույցներին գումար տրամադրելու մասին

«Իրենց տղերքին փող տալու լավ ձևերից մեկն է: Ես դեմ չեմ, որ պետությունը վերահսկողության համար որոշ դեպքում նաև դրամաշնորհներ հատկացնի, բայց հասկանալի է, որ պիտի հայտարարություն արվեր դրանից առաջ, պիտի մրցույթ ազդարարվեր»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Անդրադառնալով նաև այն հարցին, թե որը պետք է լինի ՀՀ դիրքորոշումը Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, Պարույր Հայրիկյանը նշեց․ «Հայաստանի որևէ ընտրությունների նկատմամբ չեզոքությունն է. եթե ընտրություն է, ապա չպետք է խառնվես»։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած նիստին ՀՀ կառավարությունը որշում է կայացրել ֆինանսավորում տրամադրել երկու կազմակերպության՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար․ 16 մլն 200 հազար դրամը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռու­պցիոն կենտրոնին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ