fbpx
Քաղաքականություն

Շվեդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի և ԵԽԽՎ անդամների հայտարարությունը կապված Լաչինի միջանցքի հետ

Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը ինստագրամյան էջում գրառում է կատարել, որտեղ դապարտաում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Մենք՝ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի և ԵԽԽՎ գտնվող շվեդական պատվիրակության անդամներս, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խափանել է գազի մատակարարումը և կտրել է սննդի, ջեռուցման, տաք ջրի և էլեկտրաէներգիայի առաջնային ապրանքների փոխադրումը 120000 հայերի համար։

Սա կարող է հանգեցնել ծանր մարդասիրական հետևանքների:

Մենք անմիջապես կոչ ենք անում Ադրբեջանին շտապ վերաբացել միջանցքը՝ ազատ տեղաշարժն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Իրավիճակի հանգուցալուծումը պետք է ձեռք բերվի բանակցությունների և խաղաղ երկխոսության միջոցով»-ասված է հայտարարության մեջ:

Արին Կարապետ
Բյորն Սոդեր
Բորինա Աբերգ
Մարկուս Վիչել
Ֆրեդրիկ Մալմ

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ