Անչելոտին հայտնել է՝ որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-ում

Հրապարակող՝

Ռեալը բոլոր ժամանակների լավագույն ակումբն է․ Անչելոտի

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, թե որ հավաքականին է երկրպագելու Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։

«Աշխարհի առաջնությունում ես երկրպագելու եմ Կանադայի հավաքականին։ Այս թիմը երկար տարիներ չի եղել Աշխարհի առաջնությունում, և սա իմ երկրորդ տունն է: Բացի այդ, Կանադայի ֆեդերացիայի նախագահը (ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ և ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալիանի) Աբրուցցոյից է, Իտալիայից։

Կարո՞ղ եմ մի օր մարզել Կանադայի հավաքակնը: Այո, բայց դեռ վաղ է։ Այս Աշխարհի առաջնությունում հաստատ ոչ: Հնարավոր է՝ 4 տարի հետո․․․ Ինչու և ոչ։ Կանադան այս պահին վերելք է ապրում»,- ասել է Անչելոտին Rai Radio Uno-ի եթերում:

 

Ամենաթարմ