fbpx
Սպորտ

Հայտնի է Բարսելոնայի ֆինանսական կարգավիճակը

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը որոշ մանրամասներ է հայտնել «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի վերաբերյալ այն բանից հետո, երբ Լա Լիգան հրապարակել է ակումբների աշխատավարձային սահմանաչաափերը:

Այսպիսով, ինչպես նշվում է ավելի վաղ հրապարակված Պրիմերայի ֆունկցիոներների հաշվետվությունում, կատալոնական ակումբը մեծացրել է իր աշխատավարձային թույլատրելի սահմանը՝ հասցնելով այն մինչև 426 միլիոն եվրո։ Նախկինում այն կազմում էր մոտավորապես 204 միլիոն եվրո։

Սակայն, ըստ Marca պարբերականի, չնայած այս փոփոխություններին, ակումբը դեռևս չի կատարում այսպես կոչված 1/1 (մեկից մեկ) կանոնը, և եթե իրավիճակը չկարգավորվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, թիմի նորեկ Դանի Օլմոն կրկին կհամարվի չգրանցված ֆուտբոլիստ։

Մինչ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը «Բարսելոնան» դժվարություններ էր ունեցել Դանի Օլմոյին գրանցելու հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ