Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան` փաստաբան Արամ Օրբելյանի դատական հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին:
Նշենք, որ Արամ Օրբելյանը վարչապետից պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքում և զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը իր խոսքում ասել է, որ Արամ Օրբելյանը մարտի 1-ի գործի քննության ժամանակ բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարանում, որը չի արձանագրվել սահմանված կարգով:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

