«Բրյուգեի» ֆուտբոլիստ Տեյջոն Բյուկինենը շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը միլանյան թիմին կարժենա 7 միլիոն եվրո։ Նշվում է, որ տարբեր բոնուսների շնորհիվ գումարը կարող է հասնել տասը միլիոնի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերն» արդեն համաձայնեցրել է կանադացի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի բոլոր պայմանները։
Այս մրցաշրջանում Բյուկինենը մասնակցել է 20 հանդիպման, ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում երեք գոլ և չորս գոլային փոխանցում է գրանցել իր ակտիվում։