Հայտնի են ակումբները, որոնք պայքարում են Ռամոսի համար

Ամենադիտվածներ

Facebook-ը հնարավոր է թաքցնի like-երի քանակը

Երեկ հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը հեռանում է իսպանական ակումբից։

Այս լուրից հետո գլխավոր հարցը հետևյալն է․ իսկ ո՞ւր է տեղափոխվելու Ռամոսը։

Ըստ շրջանառվող տվյալների՝ այս պահի դրությամբ իսպանացի պաշտպանով հետաքրքրված է 3 ակումբ՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։

Այս մասին հայտնում է AS պարբերականը։

Նշվում է, որ մրցավազքում ֆավորիտ է «Սիթին»։

Նշենք, որ Ռամոսը «Ռեալում» է հանդես գալիս 2005 թվականից, այսինքն՝ 16 տարի։ Այս պահին իսպանացին 35 տարեկան է։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ