fbpx
Մշակույթ

Հայտնի են BAFTA կինոմրցանակի հաղթողները՝ Ռամի Մալեկը նրանց թվում է

Լոնդոնում անցկացվել է Միացյալ Թագավորության գլխավոր կինոմրցանակի հանձնման 72-րդ արարողությունը։ «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Յորգոս Լանտմոսի «Ֆավորիտը»։Կինոնկարը նվաճել է  յոթ մրցանակ։

Կինոյի և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմայի վարկածով (BAFTA)՝ լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի սև-սպիտակ «Հռոմ» դրաման։

Կուարոնը, աշխատելով ֆիլմի վրա, հանդես է եկել նաև որպես դրա օպերատոր, սցենարիստ և պրոդյուսերներից մեկը։Ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է 4 մրցանակի, այդ թվում լավագույն ռեժիսուրայի, օպերատորական աշխատանքի համար և որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։

BAFTA-ի վարկածով լավագույն դերասան է դարձել ամերիկացի Ռամի Մալեկը, ով մարմավորել է Ֆրեդի Մերկյուրիին «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում։

Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը ստացել է Օլիվիա Քոլմանը, ով մարմնավորել է թագուհի Աննային «Ֆավորիտը» ֆիլմում։

«Սարդ-մարդը․ Տիեզերքի միջով» ֆիլմը պարգևատրվել է լավագույն անիմացիայի համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ