fbpx
Աշխարհ

Հայտնի են Լավրովի և Պոմպեոյի` Նյու Յորքում կայացած հանդիպման գլխավոր թեմաները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են հարցերի լայն շրջանակ, այղ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորումը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոսել են Ուկրաինայում, Կորեական թերակղզում, Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հեռանկարների մասին:

Բանակցությունների ընթացքում Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ ամենատարբեր ոլորտներում երկխոսության համար, սակայն կառուցողական համագործակցությունը հնարավոր է միայն միմյանց շահերը հարգելու պայմաններում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լավրովը Պոմպեոին նաև մատնանշել է «Մոսկվայի վրա պատժամիջոցների և ցանկացած այլ ճնշման փորձերի ապարդյուն լինելը»: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ դա միայն խաթարում է երկկողմ փոխգործակցության հեռանկարները:

Բացի այդ, Լավրովը պետքարտուղարի ուշադրությունը հրավիրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ռուսական պատվիրակության մի շարք անդամների այցագրեր չառաջադրելու հետ կապված իրավիճակի անընդունելիության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ