fbpx
Ժամանց

Հայտնի լուսանկարի պատմություն. Գրեյս Քելլին ցատկում է Ֆիլիպ Հալսմանի լուսանկարի համար

1950-ական թվականներին լատվիացի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանը սկսեց խնդրել բոլոր հայտնի մարդկանց, ում լուսանկարում էր, օդ ցատկել: Նրա մոտ այս գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ նա ցանկանում էր լուսանկարել Էլեանոր Ֆորդին: «Հանկարծ ես սուր ցանկություն զգացի նրան ցատկելիս լուսանկարելու, – հիշում էր նա»: Ֆորդը համաձայնվեց և հանեց բարձրակրունկները: 6 տարվա ընթացքում նա շատերին այդ դիրքով նկարեց, այդ թվում Ռիչարդ Նիքսոնին, Մերլին Մոնրոյին, Սալվադոր Դալիին (և նրա կատուներին), Մարքս Բրաուչոյին և այլոց: Սակայն Գրեյս Քելլիի լուսանկարը առանձնանում է նրանով, որ լուսանկարիչը ինքն էլ է ցատկում նրա հետ:

Հալսմանը վստահ էր, որ «թռիչքագիտությունը» միջոց էր, որը օգնում էր իր հերոսներին հաղթահարել սահմանները: «Կյանքը մեզ սովորեցրել է թաքցնել և կառավարել մեր դեմքի արտահայտությունը, բայց այն մեզ չի սովորեցրել կառավարել մեր թռիչքները: Ես ցանկանում էի, որ հայտնի մարդիկ թռիչքի ընթացքում բացահայտեն իրենց ինքնահավանությունը, կամ իրենց անպաշտպանությունը և շատ այլ գծեր»:

Որպես կանոն, Հալսմանը վստահ էր, որ նրանք, ովքեր առանց ձեռքի շարժումների են թռչում, ինտրովերտ են, մինչդեռ ձեռքերը պարզած վիճակում ցատկողները ամբիցիոզ են: Հալսմանը նաև հատուկ թեորիա ուներ կապված նրանց հետ, ովքեր ծնկները ծալված վիճակում էին ցատկում, օրինակ Մերլին Մոնրոն, Բրիջիտ Բարդոթը, Գրեյս Քելլին: «Երբ հասուն կինը ցատկում է ծալված ծնկներով, ինչպես փոքրիկ աղջիկը, պարզապես պատահականություն չէ»: Հալսմանը նշում է, որ դա նշանակում է, որ ցատկելու պահին նա իրեն փոքրիկ աղջիկ է զգում: Քելիի 1955 թվականի լուսանկարը նույնպես ընդգրկվել է Մագնումի «Ուսումնասիրվող մարմնին» նվիրված ցուցադրության մեջ: Երբ նա առաջին անգամ հրապարակեց այն, Քելլին նրան հեռագիր ուղարկեց, որով ցանկանում էր տեղեկանալ՝ արդյո՞ք լուսանկարիչը հրապարակելիս նշել է, որ երբ լուսանկարը արվել է, նա դեռ արքայադուստր չէր:

Աղբյուրը՝ The Guardian

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ