Աշխարհ

HBO-ին դուր չի եկել Թրամփի կողմից հրապարակված լուսանկարը

CNBC-ի հեռուստաալիքի փոխանցմամբ՝ HBO-ին դուր չի եկել Դոնալդ Թրամփի կողմից Twitter-ում հրապարակված լուսանկարը, քանի որ, ըստ HBO-ի, նախագահը «Գահերի խաղը» սերիալի կերպարը գործածել է քաղաքական նպատակներով։

«Ռուսական գործով» հետաքննության արդյունքների մասին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մամուլի ասուլիսից հետո Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է սերիալի ոճով լուսանկար՝ «Խաղն ավարտված է» մակագրությամբ։ Նկարի Վերևում ասված է․ «Ատողների և ձախ արմատական դեմոկրատների համար։ Ոչ մի դավադրություն։ Ոչ մի արգելք»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ