«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հայտարարել է ԱՊՀ երկրների տարածքում գլխավոր հումանիտար մրցանակի հաղթողներին:
2 մլն ռուբլի ֆոնդով մրցանակն ամեն տարի հանձնվում է ԱՊՀ տարածքում հումանիտար գործունեություն ծավալած և զգալի արդյունք ունեցած գործիչներին:
Մրցանակին հավակնում էր 14 հոգի 9 երկրներից: Ժյուրիի որոշմամբ մրցանակակիր է դարձել հայազգի նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը: Ռոբերտ Էլիբեկյանը Հայաստանի ամենահայտնի նկարիչներից մեկն է: Նրա գործերը ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան ցուցասրահում, Իտալիայի թանգարաններում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, մասնավորապես Սպիտակ տանը և Փարիզի Ելիսեյան պալատում:
Վերջին տարիների ընթացքում նկարիչն ակտիվ համագործակցում է Կանադայի Soleil և Ֆրանսիայի Daniel Besseiche պատկերասրահների հետ:

