Հանցագործների ընտրությունը հեղափոխությա՞ն, թե՞ հակահեղափոխության հաղթանակ է․ Այվազյան

Հրապարակող՝

Պրոպագանդան մարդկանց ուղեղները լցնում է, թե պատերազմը իշխանություններն են պարտության տարել՝ Արցախը հանձնելու համար

Ամենադիտվածներ

Azat TV-ի գլխավոր խմագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձ է կատարել ՏԻՄ ընտրություններին ու դրանցում որոշ մարդկանց առաջադրումներին և հաղթանակներին, որոնք հակահեղափոխությանը կողմնակից ուժերին են հարում։

«Իսկ դուք համարու՞մ եք, որ հանցագործին կանչել ու ասել, որ չմասնակցի ընտրություններին, դա ժողովրդավարություն չէ: Այսինքն, սրանով կստացվի՞, որ մեղմ ուժի գործադրմամբ պետական և համայնքային կառավարումը զերծ կմնա հացնագործներից, այլ ոչ թե կընտրվեն, ինչից հետո պետական ապարատը ազգային անվտանգությունից ելնելով գործի չեն դնի, որպեսզի փլուզեն այդ անձանց հանրային «անարատ» կերպարը և հեռացնեն կառավարման համակարգից, ինչի ընթացքում դրա դեմ պայքարը հենց այդ նույն մարդկանց չի փորձի սարքել քաղաքական հալածյալներ, ինչպես նաև չի խաթարվի համայնքի ու պետական ապարատի բնականոն աշխատանքը:

Այո, սա իրավական մոտեցում չի լինի՝ կասեք հիրավի: Բայց ոչ ոք չի խնդրում, որպեսզի դա արվի օրենքի կամ ինչ-որ պետական ընթացակարգի միջոցով: ժողովրդավարության հաստատումը գոնե առանց փափուկ ուժի կիրառման վեր է ածվում օրինականի քողի ներքո ժողովրդահաճության և հեռվանում ժողովրդավարություն լինելուց:

Ոչ բոլոր ՏԻՄ-երին է վերաբերվում, ոչ էլ բոլոր առաջադրվածներին՝ օրինակելի անհատներ ևս կան, որոնք պետության ու համայնքին են ծառայել ու կծառայեն, բայց խնդիրները մեծ են: Հանցագործների ընտրությունը հեղափոխությա՞ն, թե՞ հակահեղափոխության հաղթանակ է՝ ժողովրդավարության ռեգրեսիա ու արժեզրկում: Զարմանալու բան չէ: Ոչ էլ գլուխ գովելու: Իշխանության ներկայացուցիչները գլուխգովան ասքով ապահովում են հակահեղափոխությունը, քանի որ իրենց պարտությունները ցանկանում են ցույց տալ որպես ժողովրդի օրինական հաղթանակ: Ո՞նց կարող է հանցագործի կառավարումը լինել արժեք ու հաղթանակ: Այդպես նախկինում էր, 18-ի շարժումը մեծամասամբ դրա դեմ էր:

Այդ նույն տրամաբանությունը տապալում է վստահությունը ձեր հանդեպ, քանի որ երեք տարի առաջ ժողովրդի կողմից մերժված կոռումպացված նախկինները վերից վար իրացնում են իրենց իրավունքները՝ համեմված հանցանքներով, որը դուք ներկայացնում եք որպես ձեր հաղթանակ: Արդյունքում տուժվում է պետությունը, ժողովրդավարությունը և ժողովուրդը, որը ձեզ վերջին անգամ շանս է տվել խելքի բերելու երկիրը:

Իհարկե, միգուցե որևէ տեղ փորձ եղել է կանխել նմանօրինակ առաջադրումները, սակայն խիստ կասկածում եմ, որ ելքերը գնահատելով, հասկանալով արդարադատական համակարգի կոռումպացված ու կամազուրկ լինելը՝ ձեզ կընդառաջեին կամ կկաշկանդվեին առաջադրվելուց:

Ի՞նչ է պետք անել: Պետք է վերանայել մոտեցումները, վերանայել կատարող անձանց՝ հաշվի առնելով արժեհամակարգն ու աշխարհընկալումները: Իսկ ի՞նչ է անելու ժողովուրդը, եթե այսպես շարունակվի: Կա՛մ կթողի կգնա, կա՛մ կմնա հին տաշտակի առաջ:

Հուսով եմ, որ իրական քաղհասարակությունը երևույթները ճիշտ է գնահատում ու չի թույլ տա նման զարգացում, եթե նույնիսկ գործող իշխանության ինչ-որ թևերի նպատակը լինի հենց այս ամենը կազմակերպելը», – գրել է Այվազյանը:

Ամենաթարմ