fbpx
Սպորտ

Կամո Հովհաննիսյանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Հայաստանի ազգային հավաքականի ու ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարող է ձմռանը տեղափոխվել իսպանական Լա Լիգա։

Այս մասին գրում է Vesti-ն։

Նշվում է, որ Հովհաննիսյանով հետաքրքրված են միանգամից մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում՝ ակումբ Լա Լիգայից։ Բայց աղբյուրը չի նշում, թե կոնկրետ որ ակումբի մասին է խոսքը։

Նշվում է նաև, որ «Կայրաթը» հետաքրքրված է Հովհաննիսյանի հետ պայմանագրի երկարաձգմամբ, որը ավարտվում է այս տարվա ձմռանը։ Հովհաննիսյանն էլ իր հերթին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, քանի որ «Կայրաթի» հետ արդեն նվաճել է երկրի առաջնության չեմպիոնությունն ու գավաթը։

Հավելենք, որ ըստ Transfermarkt-ի՝ Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 900 հազար եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ