fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում հեղաշրջման փորձ է կանխվել․ արդեն իսկ մեղադրվում է 12 անձ

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական ​​շարժում կուսակցության նախկին պատգամավոր Ռեմի Դեյեն պետական հեղաշրջման է փորձել գնալ, բայց երկրի իրավապահներին հաջողվել է կանխել այն։

Այս մասին գրում է Le Parisien-ը։

Նշվում է, որ Դեյեն դեռևս 2020 թվականից է ապստամբության կոչեր անել և մինչ օրս հասցրել է հավաքագրել հարյուրավոր կողմնակիցների, որոնց հետ միասին պետք է իրականացներ հեղաշրջումը։

Նրա համակիրների շարքերում են հայտնվել նախկին և ներկա ոստիկաններ, զինվորականներ, քաղաքական գործիչներ և այլն։

Ըստ աղբյուրի՝ Դեյեն ու իր համակիրները նախատեսում էին զորք հավաքել Փարիզում, նրանց զինել ոստիկանական վահաններով ու պայթուցիկներով, որից հետո էլ գրավել Ելիսեյան պալատը, Խորհրդարանի շենքը, Ներքին գործերի նախարարության շենքը, ինչպես նաև մեկ ռադիոակայան ու հեռուստաընկերության շենք՝ կոչով դիմելու և քարոզ իրականացնելու համար։

Սակայն, նշվում է, որ այս ամենը բացահայտվել է, իսկ Դեյեն օրերս ձերբակալվել է՝ պատվաստման կենտրոնների վրա հարձակումների կազմակերպելու կասկածանքով։

Հատկանշական է, որ Դեյեն ու իր համախոհները ակտիվ տարածում էին դավադրապաշտպական տեսությունները, այդ թվում՝ 5G աշտարակների վնասակարության վերաբերյալ միֆերը։

Թերթը հայտնում է նաև, որ այս պահի դրությամբ հեղաշրջման փորձի համար մեղադրանք է առաջադրվել արդեն 12 անձի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ