Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքականի հաղթանակի մասին

Ամենադիտվածներ

Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքականի հաղթանակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից ու փայլուն հաղթանակից հետո գրառում է կատարել:

«Հայաստանի շոուն»,- գրել է Մխիթարյանը։

Ազգային հավաքականի ավագը այսօր Երևանում կայացած խաղի ժամանակ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

https://www.facebook.com/HenrikhMkh/posts/2524933440900677

Մխիթարյանի գրառման կողքով անտարբեր չի անցել նաև իտալական «Ռոման», որի շարքերը հայ ֆուտբոլիստը հավաքականին միանալուց մեկ օր առաջ է համալրել:

Իտալական ակումբի մամուլի քարտուղարությունը, ինչպես նաև Մխիթարյանի նոր ակումբի երկրպագուները, մեկնաբանել են հայ ֆուտբոլիստի գրառումը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ