Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հաստատել է, որ հեռացել է «Ուրալից»:
«Այո, իրոք, այսօր ես և «Ուրալ»ֆուտբոլային ակումբը որոշեցինք խզել պայմանագիրս: Ես կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել «Ուրալին» Եկատերինբուրգում անցկացրած բոլոր տարիների համար: Ես շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը՝ ինձ ընձեռված հնարավորության համար:
Հիմա իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակն է: Եկատերինբուրգը հավերժ կմնա իմ սրտում:
Միշտ կհիշեմ այս գեղեցիկ քաղաքում անցկացրած տարիները: «Ուրալի» երկրպագուները միշտ իմ սրտում առանձնահատուկ տեղ կունենան, ովքեր առանձնահատուկ ջերմությամբ ու հոգով աջակցում են իրենց հայրենի ակումբին»,- ասել է Հարոյանը Sport24-ին տված հարցազրույցում: