Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի կայքից։
Սարգսյանը նախագահ Հարությունյանին և բոլոր արցախցիներին ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի նկատմամբ: