fbpx
Սպորտ

Կիելինին հեռանալու է Յուվենտուսից

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Ջորջիո Կիելինին Իտալիայի գավաթի եզրափակիչում Միլանի «Ինտերից» կրած պարտությունից հետո (2:4, լրացուցիչ ժամանակ) հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո թուրինյան թիմից հեռանալու է։

«10 հիանալի տարի մնաց հետևում, հիմա տղաները պետք է շարունակեն այն, ինչ սկսել են։ Ես ամեն ինչ արեցի և հուսով եմ, որ ինչ-որ բան թողեցի հետևում: Երկուշաբթի հրաժեշտ կտամ «Յուվենտուսի» տնային ստադիոնին:

Սա իմ 100%-ով գիտակցված որոշումն է, ես ուրախ եմ հեռանալ նման բարձր մակարդակով։ Ես տվել եմ ամեն ինչ, շուտով կդառնամ «Յուվենտուսի» ամենամեծ երկրպագուն դրսից: Այս ակումբում այդքան տարի անցկացնելուց հետո դուք չեք կարող անտարբեր լինել»,- Կիելինիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ